Հետախուզվողը ներկայացավ կամավոր
19.12.2016 10:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Վահագն Ջ.-ն, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: