Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը՝ կամավոր
07.10.2017 11:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը):
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: