Հետախուզվում էր հարկերը, տուրքերը չվճարելու մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 10-ին Երևան քաղաքի Դեղատան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասի մեղադրանքով հետախուզվող 31-ամյա Նաիրի Հ.-ն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					