Ռումինիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
12.04.2024 11:17
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քրեական հետախույզները ապրիլի 11-ի ժամը 5.10-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 42-ամյա Արթուր Է.-ին: Նա 2023 թ. փետրվարի 27-ից Ռումինիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր առևտրային կեղծիքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: