Երևանում խուլիգանություն կատարողին հայտնաբերեցին Արագածավանում
18.01.2018 10:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, հունվարի 17-ին` ժամը 22.00-ին, Արմավիրի մարզի Արագածավան գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: