ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

Հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 19-ի գիշերը՝ ժամը 2.10-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի Մելիքյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Վարդենիսի բաժին են տեղափոխել 54-ամյա Սեյրան Թ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: