Արարատի ոստիկանները հայտնաբերեցին Սախա-Յակուտիայի Հանրապետությունում 10 տարի առաջ կողոպուտ կատարած անձին
21.10.2017 12:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.00-ին, Աղձք գյուղից բերման են ենթարկվել 1970 թ. ծնված Արթուր Պ.-ին, որը 2007թ. փետրվարի 2-ից ՌԴ Սախա-Յակուտիայի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի (Կողոպուտ) մեղադրանքով:
Խափանման միջոցը`կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: