Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 28-ին՝ ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցի 1/3 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Վաղարշակ Ն.-ն, որն օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Վաղարշակ Ն.-ն ներկայացվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: