ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության մեղադրանքով պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ժամը 19.50-ին բաժին բերման է ենթարկվել սեպտեմբերի 8-ից ՀՀ քրեական օրենսգրի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խարդախությունը) պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող 1985 թ. ծնված Արման Գ.-ն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: