Հետախուզվողը Մոսկվայից տեղափոխվեց Երևան
23.07.2018 14:14
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 21-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1982 թ. ծնված Մնացական Հ.-ն, որը 2017թ. օգոստոսի 7-ից ՔՀԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: