Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
29.05.2024 11:50
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մայիսի 28-ին Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տեղափոխվել 47-ամյա Ներինա Պ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: