ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ռուսաստանում կողոպուտ կատարելու հետևանքները

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի 1-ին սպայական դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18.30-ին, Թալին քաղաքի Քոթանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Սարգիս Գ.-ն, որը ՌԴ իրավապահների կողմից 2017թ. մայիսի 22-ից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի /կողոպուտ/ մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սարգիս Գ.-ն ձերբակալված է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: