Հետախուզվողը` «Ագարակ» սահմանային անցակետում
31.07.2018 12:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մեղրիի բաժնի և մի զորամասի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին, ժամը 14.00-ին, «Ագարակ» սահմանային անցակետից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1966 թ. ծնված Ֆարշադ Ղ.-ն, որը ս/թ ապրիլի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: