Գողության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Հրազդանում
19.04.2024 11:31
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 18-ին Հրազդանի Մաքրավան թաղամասի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տարել 33-ամյա Նարեկ Ք.-ին: Նա ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: