Ոստիկանները հայտնաբերեցին գողության փորձի մեղադրանքով պատժի կրումից խուսափողին
07.10.2017 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22.20-ին. Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողության փորձ) պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: