Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվող կինը՝ կամավոր
14.04.2018 10:56
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նախնական պայմանավորվածության համաձայն, ապրիլի 13-ին՝ ժ.ամը 16.20-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Քրիստինա Մ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: