ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերեցին նաև Նիժնի Նովգորոդի ոստիկանության կողմից հետախուզվողին

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14.55-ին, Շիրակացու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սեյրան Գ.-ն, որնօգոստոսի 2-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդ քաղաքի ՆԳՎ թիվ 7 ոստիկանության բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /Վարչական պատիժ կրող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը/:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: