Ալավերդիում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է կամավոր
07.10.2017 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16.30-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Արթուր Զ.-ն, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: