Ուկրաինայի իրավապահների կողմից թմրանյութի ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
10.02.2018 10:56
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի և Մուշի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 9-ին՝ ժամը 16.20-ին, Մուշի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Լևոն Օ.-ն, որը 2015թ. հուլիսի 2-ից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՈՒՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի /Թմրանյութի ապօրինի շրջանառություն/ մեղադրանքով:
Լևոն Օ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: