Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
19.05.2018 12:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մայիսի 18-ին՝ ժամը 10.00-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Այգեգործական 11-րդ փողոցից բերման են ենթարկել Հրաչյա Մ.-ին, որը 2018թ. ապրիլի 3-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Կողոպուտը):
Հրաչյա Մ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: