Հետախուզվում էր տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելու մեղադրանքով
02.12.2016 10:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 17.45-ին, բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի (տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: