Հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
02.09.2016 10:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները սեպտեմբերի 1-ին, ժամը 4.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հրաչյա Բ.-ին, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: