Հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
14.09.2016 10:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադարձած, 1989 թ. ծնված Արմեն Ս.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: