Հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
18.08.2016 11:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 18-ին, ժամը 1.43-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և բերման ենթարկվել հուլիսի 1-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով հետախուզվող, 1992 թ. ծնված Աշոտ Ե.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: