Հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում
30.04.2024 10:41
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 29-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթով վերադարձել և Մաշտոցի բաժին ներկայացել 2023 թ. նոյեմբերի 16-ից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող 27-ամյա Բաբկեն Ե.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: