Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
01.04.2024 10:58
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 30-ի առավոտյան ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին ենտեղափոխել 34-ամյա Հայկ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: