Հետախուզվում էր գողության փորձի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքներով
07.10.2016 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 11.10-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի 46 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սամվել Մ.-ն, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձ) 1-ին մասի և 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: