Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ Դիլիջանի բաժին
01.04.2024 12:13
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին Դիլիջանի բաժին է ներկայացել 21-ամյա Արամ Մ.-ն, որը մարտի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: