Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
20.04.2021 11:00
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 32-ամյա Արման Ն.-ն, որը 2018 թ. ապրիլի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արման Ն.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: