24-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
22.04.2024 14:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 20-ին Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա Արբակ Կ.-ն, որը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: