ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ՃԵԿ և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով

Հետախուզվում էր ՃԵԿ և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով


ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ու ՄՔԾ Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել 35-ամյա Ռոբերտ Մ.-ն: Նա 2018 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: