Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը՝ կամավոր
13.01.2018 11:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 12-ին՝ ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Հոկտեմբեր Ս.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: