ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայկական երկու հանրապետությունների ոստիկանական կառույցները` հանցավորության դեմ միասնական պայքարում

Հայկական երկու հանրապետությունների ոստիկանական կառույցները` հանցավորության դեմ միասնական պայքարում

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները, իրացնելով տացված օպերատիվ տվյալներնը, Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանի բաժնի ծառայողների հետ համատեղ հունվարի 12-ին՝ ժամը 18.10-ին, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի գերեզմանատանը կից դաշտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գեղամ Ա.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանային բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: