ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից

Հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից

Փետրվարի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1986 թ. ծնված Կարեն Բ.-ին, որը 2014թ. օգոստոսի 23-ից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի Ուրտեպինսկիի տարածքային ՆԳՎ-ի կողմից ՈՒՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի (տրանսպորտային միջոցի առևանգում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: