Հետախուզվում էր գույքը ոչնչացնելու փորձի մեղադրանքով
04.03.2024 10:45
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի և Մալաթիայի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 3-ի ժամը 20-ին Խուդյակովի փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել 54-ամյա Էդուարդ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-264 հոդվածի (Գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: