Հետախուզվում էր գողության մեղադրանքով
12.02.2024 09:12
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Արտաշիսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 40-ամյա Ալեն Ց.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: