Հետախուզվում էր գրավառուին վնաս պատճառելու մեղադրանքով
26.03.2024 11:51
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մարտի 25-ին Նոր Արեշի 26-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տարել 42-ամյա Վլադիսլավ Ք.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: