ԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր առևտրային կեղծիքի մեղադրանքով
20.05.2024 10:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 17-ին, ժամը 3-ին, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 45-ամյա Մոհամմադ Է.-ին։ Նա 2010 թ. փետրվարի 16-ից Արաբական Միացյալ Էմիրությունների Ինտերպոլի կողմից հետախուզվում էր առևտրային կեղծիքի մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: