Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիի Վարդանանց հրապարակում
20.08.2016 10:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Հայկազ Ղ.-ն, ով օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-147 հոդվածի /բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: