ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով
01.04.2024 10:55
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 30-ին Իսակովի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել 34-ամյա Դավիթ Հ.-ին: Նա 2023թ. հունվարի 20-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: