ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Հետախուզվում էր սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մարտի 14-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել 38-ամյա Մհեր Մ.-ն: Նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 44-155-րդ (Սպանության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: