Հետախուզվում էին կողոպուտի մեղադրանքով
22.03.2024 12:45
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 21-ին Երևան քաղաքի Նուշավան թաղամասում հայտնաբերվել և բաժին են տեղափոխվել 32-ամյա Էդգար Ի.-ն և 26-ամյա Վարդուհի Շ.-ն, որոնք ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նրանք ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: