Հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով
29.02.2024 11:32
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 28-ին Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակի մոտակայքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 64-ամյա Հրաչյա Բ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: