Հետախուզվողը տեղափոխվեց Պրոբացիայի ծառայություն
29.12.2023 14:47
Հետախուզվողի հայտնաբերում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12.15-ին, Շենգավիթի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ անձնագրային բաժանմունքից բաժին է տեղափոխվել 45-ամյա մի տղամարդ, որը օգոստոսի 7-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով՝ առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է Պրոբացիայի պետական ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: