ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Ձորաղբյուրում

Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Ձորաղբյուրում

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 48-ամյա Նելլի Մ.-ին, որը 2023 թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ. հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: