Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց կայարանամերձ հրապարակում
25.03.2024 09:36
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մարտի 22-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 45-ամյա Սուրեն Հ.-ին։ Նա մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: