Հետախուզվում էր խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքով
26.03.2024 11:56
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 25-ին ՌԴ-ից վերադարձել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 311-րդ (Կաշառք ստանալը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող 49-ամյա Խաչատուր Ս.-ն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: