Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
26.03.2024 11:58
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրում հայտնաբերվել և Գավառի բաժին է ներկայացվել 59-ամյա Մուրադ Մ.-ն: Նա 2023 թ. օգոստոսի 29-ից ՌԴ Կուրգան քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: