Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արևաշողում
26.03.2024 12:01
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզների և Սպիտակի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Լոռու մարզի Արևաշող բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և Սպիտակի բաժին է տարվել 19-ամյա Գոռ Հ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: