Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
27.03.2024 11:12
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 26-ին բաժին է ներկայացել 28-ամյա Տիգրան Ա.-ն: Նա ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով:
Փաստի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: